SIPRI. 2016թ-ին Ադրբեջանում ռազմական ծախսերի լայնածավալ կրճատում է տեղի ունեցել
Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է աշխարհի տարբեր պետություններում ռազմական ծախսերի մասին տարեկան զեկույց:
2016 թվականն ամփոփող զեկույցից պարզ է դառնում, որ նախորդ տարի ամբողջ աշխարհում ռազմական ծախսերը կազմել են մոտ 1.686 տրիլիոն դոլար: Փորձագետները պարզել են, որ մի շարք երկրներում, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում ռազմական ծախսերը նախորդ տարիների համեմատ աճել են: Ռազմական ծախսերը նաև աճել են Արևմտյան, Կենտորանակ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, ինչն, ըստ փորձագետների գնահատականների, պայմանավորված է ահաբեկչության սպառնալիքներով:
Միաժամանակ, զեկույցից պարզ է դառնում, որ նավթային հումքի վրա հիմնված տնտեսություններով երկրները զգալիորեն կրճատել են իրենց ռազմական ծախսերը:
«2016 թվականին արձանագրված ռազմական ծախսերի լայնածավալ կրճատումներ են տեղի ունեցել Վենեսուելայում՝ -56 %, Հարավային Սուդանում՝ -54 %, Ադրբեջանում՝ -36 %, Իրաքում՝ -36% և Սաուդիան Արաբիայում -30%, ինչը պայմանավորված է նավթի վաճառքից ստացվող ցածր եկամուտներով»,- նշված է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ