Կոլումբիայում հայազգի պատանդը փախել է ապստամբների գերությունից
Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը, ով նախորդ տարի Կոլումբիայում պատանդ էր ընկել Ազգային ազատագրական բանակ (ԱԱԲ) կոչվող ապստամբ խմբավորմանը, խլել է պահակի զենքը, վիրավորել է հինգ մարդու և փախել է գերությունից:
ԱԱԲ հաղորդմամբ՝ Ա. Ոսկանյանին պատրաստվում էին ազատ արձակել, սակայն դա ձախողվել է միջադեպի հետևանքով:
«ԱԱԲ կենտրոնական հրամանատարությունն ափսոսում է, որ չի կարողացել իրականացնել ազատման գործողությունը»,- «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ ասված է ԱԱԲ հայտարարության մեջ:
Նշենք, որ Արսեն Ոսկանյանը պատանդ էր ընկել 2016թ-ի նոյեմբերի 5-ին: Կոլումբիայում նա զբաղվում էր թունավոր գորտերի որսով, որոնց վաճառում էր միջազգային շուկաներում: