Դատարանում պարտվելուց հետո Կիևի մետրոն կարող է դադարեցնել գործունեությունը
Ուկրաինայի տնտեսական բարձրագույն դատարանը մերժել է բավարարել Կիևի մետրոպոլիտենի բողոքը՝ նրան պարտավորեցնելով «Ուկրռոսլիզինգ» ընկերությանը վճարել շուրջ 2 մլրդ գրիվեն (75 մլն դոլար)՝ պայմանագրով վագոնները լիզինգով մատկարարելու համատեքստում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է, աշխատավարձերի վճարման առումով ստեղծվել է սպառնալից իրավիճակ, ինչը կարող է բերել կոլեկտիվի լարվածության։
Ապրիլին հայտարարվել էր, որ ընկերությունը ֆինանսավորման լուրջ խնդիրներ ունի, ինչն արդեն մեկ ամսից կարող է հանգեցնել ստորգետնյա տրանսպորտի գործունեության դադարեցմանը։
Իշխանությունների կարծիքով, իրավիճակը կարող է փրկել սակագնի բարձրացումը, սակայն նման գաղափար առայժմ չի քննարկվում։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ