Ապրիլին մարտի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1% գնաճ
2017թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.9% գնաճով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագները՝ համապատասխանաբար 0.3% և 0.2%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.2%, այդ թվում սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)` 105.6%, ոչ պարենային ապրանքներինը` 97.1%, ծառայությունների սակագներինը` 97.7%, իսկ հունվար-ապրիլին 2016թ. հունվար-ապրիլի համեմատ` համապատասխանաբար 100.1%, 103.5%, 96.7% և 97.5%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2017թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձո- րում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.1%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին