Արա Զոհրաբյանն Ինեսսա Պետրոսյանի պաշտպանության հարցով դիմել է ոստիկանապետին
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել նպատակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 20.05.2017 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին: Այս մասին հայտնում են փաստաբանների պալատից:
«Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԷԴ/0135/01/16 քրեական գործով փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ներկայացնում է տուժող Եղիշե Խաչատրյանի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի և տուժող Էմմա Աբրահամյանի շահերը:
03.05.2017թ. դատական նիստին պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ Ինեսսա Պետրոսյանի կողմից դիրքորոշում հայտնելու պահին դատական նիստերի դահլիճում գտնվող որոշ անձինք սկսել են հայհոյանքներով ու այլ արտահայտություններով վիրավորել և սպառնալ իր մասնագիտական պարտականությունները կատարող փաստաբան Ինեսսա Պետրոսյանին:
20.05.2017 թվականին փաստաբան Ինեսսա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է NARINE ARZUMANYAN անվամբ օգտատիրոջ կողմից իրեն ուղղված լատինատառ նամակը, որը փաստաբանին ու նրա ընտանիքին ուղղված սպառնալիքներ է պարունակում»,-ասված է պալատի պաշտոնական էջում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին