Թայլանդում կայծակի հետևանքով երեխա է մահացել
Թայլանդում կայծակի հետևանքով մեկ երեխա է մահացել, տարրական դպրոցի ևս 29 աշակերտ ստացել են վնասվածքներ:
«The Nation»-ի փոխանցմամբ, պատահարը տեղի է ունեցել Թայլանդի արևմտյան նահանգներից մեկում՝ Տակում:
Ուժեղ անձրևի ժամանակ երեխաները վազել են դպրոցի բակում գտնվող ծառի տակ՝ պաշտպանվելու համար: Ականատեսների խոսքով, կայծակը հարվածել է ուղիղ ծառին:
Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, սակայն նրանցից մեկին բժիշկները փրկել չեն կարողացել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին