Դոն Պիպոյի ու Վստրեչի Ապերի մահափորձի պատվիրատուն Արտյոմ Կանեվսկոն է. ՉԻ
Նախօրեին հայտնի է դարձել, որ մահափորձ է պլանավորվել հայտնի հեղինակություններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» և Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» դեմ:
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանեվսկոն: Վերջինս ակտիվություն սկսեց ցուցաբերել 2010 թվականից սկսած, երբ մահացավ «օրենքով գող» Արմեն Կանեվսկոն՝ Արտյոմի հարազատ եղբայրը:
«Նկատենք, որ Կանեվսկո եղբայրները բավականին հաճախ են հայտնվել աղմկահարույց պատմությունների մեջ: Ռուսաստանի դաշնությունում էլ վերջիններս ներգրավված են եղել հայտնի հեղինակությունների սպանությունների պլանավորման-կազմակերպման մեջ: Նաև դա կարող է պատճառ հանդիսանալ, որ օրինակ, Արտյոմ Հարությունյանը վերջին տարիներին չի կարողանում մուտք գործել ՌԴ: Խոսակցություններ կան, որ նրան վտանգ է սպառնում այդ տարածքում և այդ երկիր մուտք գործելու հնարավորություն Արտյոմը չունի»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին