Առաջիկա տարիներին Եվրոպա կարող են ժամանել մինչև 200 միլիոն ներգաղթյալ
Առաջիկա տարիներին Եվրոպա կարող են ժամանել մինչև 200 միլիոն փախստականներ և ներգաղթյալներ, որոնց ներգաղթը կանգնեցնել հնարավոր չէ, բայց անհրաժեշտ է այն կարգավորել: Այս մասին հայտարարել է Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, որը ժամանել է Սլովակիայի մայրաքաղաք GLOBSEC 2017 միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք չենք կարող կանգնեցնել միգրացիան, այն միշտ գոյություն է ունեցել, իսկ այսօր ավելի մեծ մասշտաբների է հասել: Սոցցանցերի շնորհիվ մարդիկ ողջ աշխարհում տեսնում են, որտեղ է ապրելը ավելի լավ, և ձգտում են այնտեղ: Հետազոտությունների համաձայն՝ առաջիկա տարիներին Եվրոպա կարող են ուղևորվել մինչև 200 միլիոն փախստական: Սակայն մենք նրանց բոլորին ընդունելու հնարավորություն չունենք: Մենք պետք է պայքարենք այն բանի դեմ, որը միգրացիայի պատճառ է դառնում՝ օգտագործելով 3D մոդելը»,- հայտնել է Գրաբար-Կիտարովիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին