Թրամփը Վրաստանն անվանել է ժողովրդավարության տարածաշրջանային առաջատար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի վարչապետ Գոերգի Կվիրիկաշվիլիին ուղղված նամակում վրացի ժողովրդին շնորհավորել է մայիսի 26-ին նշվող Անկախության օրվա առթիվ։ «Գազետա.ռու»-ն ներկայացրել է նամակը։
Դրանում, մասնավորապես, ասված է. «Անկախություն ձեռք բերելուց հետո Վրաստանը դարձել է ժողովրդավարության ասպարեզի առաջատար, ինչն օգտակար է համաշխարհային անվտանգության համար»,- գրել է Թրամփը։
Նա նշել է, որ Վրաստանը, չնայած արտաքին ճնշումներին, նպատակաւղղված և գիտակցաբար շարժվում է սեփական ապագայի կերտման ուղղությամբ։
«ԱՄՆ սատարում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ավելացրել է Միացյալ Նահանգների նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ