Յուրաքանչյուր 1 հեկտար շահագործվող հանքի դիմաց աղտոտվում է 10 հեկտար միջավայր. բնապահպան
«Մոլորակը դուրս է եկել մարդկության դեմ, քանի որ մարդն ավելի ու ավելի ակտիվորեն է շահագործում բնությունը: Այն աղետներն ու բնական տարերքները, որոնք պատահում են մեր օրերում, ասվածի վկայությունն են»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասի ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Մարդկությունը փորձում է լուծել բնապահպանական խնդիրները: Սակայն Հայաստանն այս խնդիրներին լուրջ չի վերաբերում: Հետևաբար հասկանալի է՝ ինչու է երկրում նման վիճակ»,- ասաց բնապահպանը՝ հավելելով, որ բնապահպանությունը ոլորտ է, որը բոլորին է վերաբերում:
Կարինե Դանիելյանը շեշտեց՝ ինքը բավական ոգևորված է ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրով: Նրա խոսքով, երբ երկիրն աղբով է ծածկված, տուրիզմի մասին խոսք լինել չի կարող, և եթե վերոնշյալ ծրագիրն իրականացվի, գոնե տուրիզմի ոլորտում դրական առաջընթաց կգրանցվի:
Ասուլիսին ներկա բնապահպան Ինգա Զարաֆյանն իր հերթին հավելեց, որ թեև ծրագիրը խիստ անհրաժեշտ, շտապ միջոցառում է, սակայն որևէ կապ չունի աղբի կառավարման հետ:
«Իսկ աղբի կառավարումը մեծ գումարների ներդրման գործ է: Աղբը միշտ հավաքում են աչքից հեռու մի տեղ՝ աղբավայրում, սակայն աղբի տեսակավորում և վերամշակում այդպես էլ չի կատարվում»,- ասաց նա:
Ինգա Զարաֆյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր 1 հեկտար շահագործվող հանքի դիմաց աղտոտվում է 10 հեկտար միջավայր:
«Հանքարդյունաբերության արդյունքում Հայաստանը միջին ջրային ռեսուրսներ ունեցող երկրների ցանկից անցում է կատարել սակավաջուր երկրների ցանկ»,- ասաց բնապահպանը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկա երկու տարում Գեղարքունիքի ու Կոտայքի համար կկառուցվի եվրոպական չափանիշներով աղբավայր
- Գորիսում աղբը չնախատեսված վայրում թափողները կենթարկվեն պատասխանատվության
- Չենք ունենա 5 միլիոն տուրիստ, եթե Խոր Վիրապը լինի աղբի մեջ թաղված. Լոքյան
- Կառավարությունն առաջարկում է ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտ
- «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար պետք է կոշտ վերահսկողության տակ լինի. Վարչապետ
- Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ` «Մաքուր Հայաստան» ծրագրի հետ կապված
- Հայաստանն աղբի կառավարման բնագավառում հետքայլ է կատարում դեպի 19-րդ դար. բնապահպան
- Ոստիկանություն. «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում օրինազանցները կենթարկվեն պատասխանատվության
- Վիճակն ուղղակի ողբերգական է. վարչապետը՝ աղբահավաքության մասին
- «Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց
- Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ