Մակրոնը հաստատել է լոնդոնյան ահաբեկչության ժամանակ երեք ֆրանսիացու զոհվելու փաստը
Հունիսի 4-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ 3 ֆրանսիացի է զոհվել։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք այժմ հաստատում ենք, որ ֆրանսիական կողմից զոհվել է 3 հոգի»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ հաստատել էր իր երկու քաղաքացիների մարմինների ճանաչումը, ևս մեկը հայտարարվել էր անհետ կորած։ Բացի այդ, նախարարության տվյալներով, 8 ֆրանսիացի ահաբեկչության արդյունքում վիրավորվել էին, նրանցից 4-ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր։
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնում ահաբեկչության կատարման մեջ հերթական կասկածյալին են ձերբակալել
- ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան