ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հուլիսի 4-ին տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ռոյթերսին:
Լոնդոնում բեռնատարը վրաերթի էր ենթարկել կամուրջի վրա գտնվող անցորդներին, այնուհետև դանակներով զինված երեք ահաբեկիչ դուրս էր եկել մեքենայից և հարձակվել մարդկանց վրա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ոչնչացրել են հանցագործներին: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վիրավորումներ:
Ռիա նովոսին հայտնում է, որ ոստիկանությունն ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 12 մարդու, այդ թվում նաև չորս կնոջ: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալվածներից մեկին ազատ է արձակել: