Հասարակություն 13:05 09/06/2017 Արցախ

«Ես ժայռի նման կանգնած եմ ամուր». թշնամուն սանձողները

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ օրերս մի խումբ լրագրողներ այցելեցին Արցախում տեղակայված զորամասերից մեկն ու այնուհետև՝ մարտական դիրքեր:

Մեր «ՈւԱԶ»-ն անցնում է հացահատիկի արտերի միջով:  Փոշոտ, ոլոր-մոլոր ճանապարհով մեր մեքենան առաջ է ընթանում, քամին պատուհաններից ներս է բերում ճանապարհի փոշին, բայց դա մեզ չի խանգարում, լրագրողները դիրքեր են բարձրանում երգելով:

Հասնում ենք դիրքեր: Չնայած դժվարություններին, եղանակային ամենատարբեր պայմաններում հայ զինվորը շարունակում է իր ծառայությունը։

Սահմանի այս հատվածն այդ օրը պահող մեր զինվորները՝ Արարատը, Արամը, Սերգեյը, Հակոբը, մյուսներն իրենց տեղում են։

Դիրքապահները ծանոթացնում են իրենց հենակետի կացարանային պայմաններին, շրջում ենք խրամուղիներով, ցույց են տալիս իրականացված բարեկարգման աշխատանքները: Դիրքի տղաները քչախոս են, միայն ասում են, որ ծառայությունն անցնում է լավ, յուրաքանչյուր զինծառայող գիտի իր անելիքը:

Դասակի հրամանատար, լեյտենանտ Սամվել Աղաջանյանի խոսքերով՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ թեև լարվածությունը նվազել է, բայց, այդուհանդերձ,  ամեն օր հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, պարբերաբար կրակում են. «Մեր զինվորները շատ լավ պատրաստված են, ամուր կանգնած են դիրքում, իրենց նպատակը միայն այն է, որ մեր ժողովուրդը լինի ամուր ու ապահով»:

Սամվել Աղաջանյանը նշում է, որ  զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձր է, ծառայությանը լավ են տրամադրված, իրենց պարտականությունները լավ են կատարում, իսկ նրանք, որոնք դժվարանում են, օգնում են, որ մյուսներից հետ չմնան: 

Դասակի հրամանատարը վստահեցնում է՝ զինվորները իրենց լավ են զգում, բարեմաղթանքն էլ մեկն է. «Մեր ժողովրդին միայն խաղաղություն եմ մաղթում, թող չմտածեն, մենք այստեղ ենք»:

19-ամյա Արարատ Սարդարյանն Արտաշատից է: Բանակում ծառայում է շուրջ մեկ տարի: Ասում է՝ ծառայությունն առաջնագծում անցնում է շատ լավ, իսկ դիրքերում՝ ընտիր:

«Ես սիրում եմ պոստերի ծառայությունը: Այստեղ ծառայությունն ավելի հետաքրքիր է»,- նշում է Արարատը:

Ծնողներին էլ համբերություն է ցանկանում. «Մի քիչ էլ համբերեք՝ տուն կգամ: Այստեղ շատ լավ է, ինձ լավ եմ զգում, որովհետև կարևոր գործ եմ անում: Հայրենիքի սահման պահելն ինձ համար մեծ պատիվ է»:

Ժամկետային զինծառայող շարքային Սերգեյ Առուստամյանն, ով 19 տարեկան է, արդեն ութ ամիս է ծառայում է բանակում: Երևանցի Սերգեյը ասում է, որ թե զորամասում, թե խրամատում ծառայությունն անցնում է հանգիստ: Նա երկու ամիս առաջ է հանդիպել ծնողներին, բայց առիթը չի ուզում բաց թողնել և ուզում է ծնողներին փոխանցել, որ ծառայությունից գոհ է:

«Ծնողներիս ուզում եմ փոխանցել, որ չանհանգստանան, այստեղ լավ է, ապահով: Ընդհանրապես հանգիստ է, կրակոցներ չեն լինում»,-  ժպտալով ավելացնում է շարքայինը:

Պայմանագրային զինծառայող Հակոբ Մարտիրոսյանն էլ ասում է՝ եթե հակառակորդը փորձի ոտնձգություն կատարել,  ապա արժանի պատասխան կստանա. «Մենք ունենք լավ պատրաստված զինվորներ, սպաներ, մեր անձնակազմը միշտ պատրաստ է»:

Նա նշեց, որ  ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդը փորձել է կոնկրետ գործողություններ իրականացնել այդ դիրքում, բայց չի հաջողել. «Այս դիրքի ուղղությամբ խոշոր հարձակում է նախատեսված եղել, բայց նրանց չի հաջողվել, քանի որ խոցվել են»:

Հրաժեշտ ենք տալիս զինվորներին,  մաղթում խաղաղ ու անփորձանք ծառայություն ու վերադառնում ենք  զորամաս:

Սահմանին, ամուր կանգնած են խաղաղությունը պահող, պարտադրող զինվորները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}