Տուգանում ենք, բայց մարդիկ նորից շարունակում են. Վահան Մարտիրոսյան
«Նորից հորդորում եմ՝ օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարվում են միայն ավտոկայանից, տոմսերը վաճառվում են միայն այնտեղ:
«Մնացած բոլորը ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ են»,- հավելեց Վ. Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Տուլայի շրջանում վթարի ենթարկված երթուղային միկրոավտոբուսն իրականացրել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրում։ Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն արգելվում են: Կանոնավոր ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթող ընկերությունները:
Նախարարն աաց, որ իրենց տեսչությունը հսկողություն է կատարում և սահմանի վրա, և տոմսերի վաճառքի կետերում: Հարցին՝ եթե հսկում եք, ինչպե՞ս են սահմանն անցնում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսները, Վ. Մարտիրոսյանն ասաց. «Մեր իրավասության մեջ չէ սահմանի վրա ունենալ տրանսպորտային տեսչություն: Մեր տեսչությունը ժամանակ առ ժամանակ հերթապահություններ է կատարում, երկու շաբաթով մեկնում է այնտեղ, տեղում ստուգում, ընթացքում ֆիքսում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և տուգանում, չեն թողում շարունակել ճանապարհը: Բայց մարդիկ նորից շարունակում են»:
Վ. Մարտիրոսյանն ասաց, որ փորձում են էլեկտրոնային համակարգ ներդնել, կապել մաքսայինի հետ ու միանգամից սահմանն անցնելիս ֆիքսել՝ կանոնավոր է, թե ոչ:
Հարակից հրապարակումներ`
- Տուլայում վթարված միկրոավտուբուսը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է իրականացրել
- Տուլայի վթարից տուժած հայերից երեքի առողջական վիճակը միջին ծանրության է
- Տեսչության պետ. Միջպետական ոչ կանոնավոր փոխադրում իրականացնողներին ամբողջությամբ վերահսկել չենք կարող
- Երեկ վթարի ենթարկված ավտոբուսի սեփականատերը վերջերս տուգանվել էր. ՀԺ
- Բալայան. Վորոնեժում տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից
- Մոսկվա-Երևան ավտոբուս է վթարի ենթարկվել
- Միջպետական ուղևորափոխադրում իրականացնող վարորդն 8 ժամից ավելի մեքենա վարելու իրավունք չունի. նախարար
- Ռուսաստան մեկնողներին նախարարությունը հորդորում է օգտվել կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից
- Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կմտնեն օրինական դաշտ