ՏՄՊՊՀ-ն պետական գնումների ոլորտում բացահայտել է հակամրցակցային գործողություններ
ՀՀ Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես ուսումնասիրություններ է իրականացնում պետական գնումների ոլորտում, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ պետգնումների ոլորտում տնտեսվարողների միջև հակամրցակցային համաձայնություններ, գործողություններ են լինում: Այս մասին այսօր ՏՄՊՊՀ-ի և ՀՀ-ում ԱՄՆ-ի առևտրի պալատի հետ համատեղ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքերով` սոցիալական ապահովության, առողջապահության ոլորտներում վերջերս իրականացված ուսումնասիրությունների արդյունքում դեպքեր են բացահայտվել, երբ պատվիրատուները ապրանքների անուններ են նշում կամ տեխնիկական բնութագրերը այնպես են կազմում, որ արդյունքում ուղղորդումներ են կատարում:
«Այս ուղղությամբ բացահայտումներ ունենք, որոնք ընթացքի մեջ են, և մեր աշխատանքների արդյունքում մեղավորները, որոնք խախտել են ընթացակարգերը պատասխանատվություն կկրեն: Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի պետական գնումների ոլորտում նման խնդիրները բացառվեն, քանի որ դա մրցակցային անհավասար պայմաններ է առաջացնում»,-ասաց Շաբոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան