Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի զինծառայողներին՝ բնակարանային խնդիրների լուծման հարցում
Կառավարությունը որոշում է կայացրել իր 2014թ. դեկտեմբերի 23-ի N 889-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, ըստ որի՝ հանրապետության զինված ուժերի սպայական կազմի և մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու և (կամ) վերանորոգելու դեպքում, կտրվի պետական ֆինանսական աջակցություն՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման ձևով: Այս մասին որոշումն ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում:
Վարչապետ Արայիկ Հարությունյանը համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրություն կատարել՝ մյուս ուժային կառույցների աշխատակիցներին ևս ծրագրում հետագայում ընդգրկելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին