Ջոլին աշակերտներին կոչ է արել պայքարել մարդու իրավունքների համար
Հոլիվուդյան դերասանուհի, փախստականների հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին աշակերտներին կոչ է արել պայքարելի մարդու իրավունքների համար։
Glamour-ին վկայակոչելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ ավելի քան 600 աշակերտներ ժամանել են լոնդոնյան Ալբերտ-հոլ, որպեսզի ներկայացնեն իրենց պատկերացումները ազատության մասին։ Միջոցառման սկզբում հավաքվածների համար ցուցադրել են Ջոլիի տեսաուղերձի ձայնագրությունը։
«Երեխաներ, դուք ինձ պետք եք, պետք եք մեզ բոլորիս։ Մենք՝ մեծահասկաներս, արդեն մի քիչ կորած ենք, ուզում ենք, որ դուք մտածեք,որ ձեզ մոտ ամեն ինչ հսկողության տակ է, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է դերասանուհին։
Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան նա համեմատել է «օրենքների գաղտնի կամարի» հետ։
Ջոլիի խոսքով՝ եթե երեխաները դրանք սերտեն, ապա ոչ միայն նրանց չեն կարող խաբել, այլև նրանց ընկերներին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին