Սպասարկման և ծառայությունների ոլորտներում կենտրոնացվածության բարձր աստիճան չունենք. ՏՄՊՊՀ նախագահ
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տնտեսության տարբեր ոլորտները: Այս մասին այսօր խորհրդարանում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքերով, Հանձնաժողովի տվյալներով՝ սպասարկման և ծառայությունների ոլորտներում կենտրոնացվածության բարձր աստիճան չունենք: Ըստ Արտակ Շաբոյանի՝ այս ոլորտում հիմնականում ցածր կենտրոնացվածության շուկաներ են, այնպիսի շուկաներ, որտեղ գործում են բազմաթիվ տնտեսավարողներ: «Այսինքն՝ դրանք մրցակցային շուկաներ են»,- նշեց նա:
ՏՄՊՊՀ նախագահը միևնույն ժամանակ ասաց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքնում պարզվել է՝ կան շուկաներ, որտեղ կենտրոնացվածության աստիճանը համեմատաբար բարձր է: «Դա վերաբերվում է սննդամթերքի, սոցիալական ապրանքների շուկաներին: Քանի որ կա կենտրոնացվածության որոշակի բարձր մակարդակ, այդ պատճառով մենք մշտապես գնագոյացման հաշվարկներ ենք իրականացնում, հաշվարկում ենք շահութաբերության աստիճանները և հետևում, որպեսզի այդ ոլորտներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողները չօգտվեն իրենց գերիշխող դիրքից և գների չհիմնավորված բարձրացումներ իրականացնեն»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ծառայությունների և սպասարկման ոլորտներին, ապա այս շուկաները մրցակցային են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին