Հունվար-մայիսին Հայաստանին տրամադրվել է շուրջ 76 մլն դոլարի մարդասիրական օգնություն
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամա դրած տվյալների, 2017թ. հունվար-մայիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 749.7 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 36 869.5 մլն. դրամ կամ 76 228.7 հազ. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 90.3% կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 2.8%-ը` մանածագործական իրերը, 2.2%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 1.5%-ը` սարքեր և ապարատները, 1.4%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 0.5%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, իսկ 1.3%-ը` մնացած ապրանքները:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 5,9%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 8%-ը՝ Եվրամիության երկրներին, 7.2%-ը՝Շվեյցարիային, 3%-ը՝ Չինաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին