ԱԶԲ-ն կօգնի բարելավել էլեկտրաէներգիայի բաշխման արդյունավետությունը Հայաստանում
Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) 80 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը` Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը և էներգետիկ անկախության և արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:
«Ավելի արդյունավետ և հուսալի էներգետիկ բաշխիչ ցանցը կարեւոր է Հայաստանում տնտեսական աճի համար», - ասել է ԱԶԲ-ի Մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Ներդրումների գծով ավագ մասնագետ Սոնալի Տանգը: «Ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի կառավարության էներգետիկ անկախության եւ էներգաարդյունավետության նպատակին: ՀԷՑ- ի հետ մեր գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա հայ ժողովրդի եւ գործարար ոլորտի վրա՝ բարելավելով էլեկտրաէներգիայի բաշխման հուսալիությունն առաջարկվող ներդրումային ծրագրի միջոցով»:
Բանկի երևանյան գրասենյակից հայտնում են, որ ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավելու մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում` բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով. 2016 թ-ի մոտ 10% -ից մինչև 2021թ-ը հասցնելով 8%-ի: ԱԶԲ-ի աջակցությունը թույլ կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի և դրա բազմակայք գործառնությունների ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները եւ շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման եւ անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել և ընդլայնել բաշխիչ ցանցը, ցանցին միացնել նոր հաճախորդների, ինչպես նաեւ՝ ներդնել կառավարման միջազգային չափանիշներ և վերահսկման ավտոմատացված համակարգ:
.
Հարակից հրապարակումներ`
- ՀԷՑ-ն արձագանքում է. Շահույթն ամբողջությամբ ուղղվել է ընկերության պարտավորությունների մարմանը
- Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը 110 միլիոն դոլարի մաքուր եկամուտ է ապահովել. «Ժամանակ»
- Բաշխիչ ցանցերի վերազինման նպատակով ՀԷՑ-ը 40 մլն. դոլար կներդնի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին