Այսօր աշխարհում 5 տոկոսը բավականին լուրջ ցուցանիշ է. ԿԲ նախագահ
«Տարբեր մարդիկ տարբեր գնահատականներ կարող են տալ աճի թվի հետ կապված: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տիպի քաղաքականություն ես վարում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով 5 տոկոս տնտեսական աճի մասին հարցին:
Նրա խոսքով, խելամիտ, թափանցիկ քաղաքականություն վարելու, պրոֆեսիոնալ ու անաչառ քայլեր կատարելու դեպքում ամեն ինչի էլ կարելի է հասնել:
«Պետք է մի քիչ ամբիցիոզ լինել և ամեն ինչի էլ հնարավոր է հասնել: Միգուցե 5 տոկոսը քիչ է, թե շատ, մի քիչ դժվար է ասել, այսօր աշխարհում 5 տոկոսը բավականին լուրջ ցուցանիշ է»,- հավելեց նա:
Ա. Ջավադյանը նշեց, որ մշտապես վարել են հավասարակշռված, խելամիտ, ամբիցիոզ քաղաքականություն, որի արդյունքում այսօր Հայաստանը, ԱՊՀ երկրների համեմատ, լավ վիճակում է գտնվում. «Նայեք, թե ինչ վիճակում են գտնվում եկամուտները, գները, ֆինանսական կայունությունը, ինչ է կատարվում հարևան երկրներում: Մեզ հետ համադրել է միայն Վրաստանը, մնացած ոչ մի երկիր՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, համադրելի չեն»:
Հարցին՝ եթե Հայաստանում վիճակը լավ է, ինչո՞ւ են մարդիկ գնում, ԿԲ նախագահն ասաց. «Մարդիկ գնում են բոլոր երկրներից, գնում են ավելի լավ ապրուստի տեղ»:
Դիտարկմանը, թե Հայաստանից գնում են անարդարության պատճառով, Ա. Ջավադյանը նշեց. «Դա ձեր կարծիքն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին