Պատերազմի տարում մենք պատմական ամենացածր մակարդակի դրամային փոխանցումներ ենք ստանում. Փաշինյան
«2016 թվականի բուջեի կատարողականի հաշվետվության մեջ ապրիլյան պատերազմին ոչ մի անդրադարձ չկա, այսինքն չկա, թե մեր տնտեսական միջավայրի վրա պատերազմն ինչ ազդեցություն է թողել»,-Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության» քննարկմանն ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, դա պետք է լիներ այս վերլուծության թիվ մեկ խնդիրը նաև ռազմավարական առումով:
«Այս հաշվետվությունում ներկայացված տվյալների, պատերազմի տարում մենք պատմական ամենացածր մակարդակի դրամային փոխանցումներ ենք ստանում: Այսինքն, մենք սրանով արձանագրում ենք, որ պատերազմի տարում ունենք վստահության լրջագույն ճգնաժամ որպես պետություն», - նշեց պատգամավորը:
Հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ասաց, որ դժվար է գնահատել, թե երկիր փոխանցողների վարքագծի վրա ինչքան է ազդել կամ չի ազդել ապրիլյան պատերազմը, ապա հավելեց. «Ես էլ հակառակ տեսակետն են ասում. միգուցե ապրիլյան պատերազմն էր հենց հիմնական խնդիրը, որ մենք ունեցանք 11 տոկոս, ոչ թե 15 կամ 20 տոկոս անկում»:
Նախարարը նշեց, որ պատգամավորի ասած վերլուծությունը գուցե կարելի է անել, բայց դա բյուջեի հաշվետվությունից դուրս է:
«Այդ վերլուծությունը բյուջեի հաշվետվությունից դուրս է: Ես վստահ եմ, որ պաշտպանության նախարարությունն ունի իր վերլուծություններն ու գնահատականները», - ասաց Վարդան Արամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են ՀՀ-ում եղած բացասական վիճակի համար, բացի իշխանություններից. Մարուքյան
- Արդարացված է՝ բացասական շոկերի պայմաններում թույլ տալ, որ ծախսերը ֆինանսավորվեն պակասուրդի հաշվին. Արամյան
- Երեք տարում ՌԴ-ից ՀՀ ներհոսող տրանսֆերտները նվազել են շուրջ 38,4 տոկոսով. նախարար
- Երկու ճյուղ բացասաբար է նպաստել տնտեսական աճին. Վարդան Արամյան
- Հարկային եկամուտների տեսակարար կշիռն ավելացել է. Ատոմ Ջանջուղազյան
- Վաչե Գաբրիելյանը դրական է գնահատում Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը
- 2016թ-ի տնտեսական աճին հիմնականում նպաստել է արտահանումը. Արթուր Ջավադյան
- Եթե 2015-ի տնտեսական շոկը չլիներ, ԵԱՏՄ-ից հաշվարկած օգուտները կյանքի կկոչվեին. Արամյան
- Ընթացիկ ծախսերի մասով պետք է կամաց-կամաց գոտիները ձգենք. Վարդան Արամյան
- Մենք շարունակելու ենք պարտք վերցնել. Վարդան Արամյան
- Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին կազմել է 5.9 միլիարդ դոլար. Վարդան Արամյան
- ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2016 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ