Որևէ մեկը չի կարող խոչընդոտել որևէ ընկերության իր ապրանքը իրացնելու Ռուսաստան. նախարար
Որևէ մեկը չի կարող խոչընդոտել որևէ ընկերության իր ապրանքը իրացնելու Ռուսաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքերով՝ այստեղ ավելի շատ գնորդի հարցն է. «Գնորդն ուզում է աշխատել երաշխավորված մատակարարի հետ, դա միայն թարմ մթերքին՝ պտուղ-բանջարեղենին չի վերաբերում, դա վերաբերում է նաև վերամշակված արտադրանքին: Երբ փոքր արտադրողը փորձում է մտնել որևէ առևտրի կետ, այդ առևտրի կետն ասում է՝ կարո՞ղ ես ինձ ապահովել այս քանակի, այս որակի, այս գնի արտադրանք: Բնական է, փոքր կամ միջին արտադրողը չի կարողանում, և խոշորն է շահում, դա չի նշանակում խոչընդոտել, դա նշանակում է՝ շուկայական հարաբերություններ, այսինքն՝ մեծ երկիրն ու խոշոր ցանցը ուզում են աշխատել երաշխավորված մատակարարի հետ»:
Իգնատի Առաքելյանը ցանկացած արտահանողներին խուրհուրդ տվեց բերքն արտահանելու համար նախապես պայմանավորվածություն ձեռք բերել:
Հարակից հրապարակումներ`
- Նորություններ՝ մթերման դիմաց մատչելի վարկեր տրամադրելու գործընթացում
- Կարկուտից տուժած համայնքներում կգործի ջրի վարձի գանձման մեղմ ռեժիմ. Իգնատի Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ