Պուտին. դեռևս չեմ որոշել՝ լքում եմ նախագահի պաշտոնը, թե ոչ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեռևս չի որոշել՝ լքո՞ւմ է պաշտոնը, թե՞ ոչ։
«Երբ ինքս ինձ պատասխանեմ այդ հարցին, կմտածեմ հաջորդ քայլի մասին»,- «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով, քաղաքական գործունեությամբ կարելի է զբաղվել նաև նախագահի պարտականությունների շրջանակից դուրս։
«Կան հասարակական կազմակերպություններ, կան ինձ համար հետաքրքիր այլ ուղղություններ, ինչպես օրինակ բնապահպանությունը։ Ես այն շատ եմ սիրում»,- հավելել է ՌԴ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին