Իրավունք 10:36 24/07/2017 Հայաստան

Թևան Պողոսյանը՝ ՀՀ ՔՀԿ‐ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի երրորդ համաժողովի և այնուհետև կառավարման խորհրդի նիստի ընթացքում ընտրվել եբ Կոալիցիայի կառավարման խորհրդի նոր անդամներ և նախագահ: Հուլիսի 21‐ին կայացած համաժողովին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի տեղեկացմամբ, մասնավորապես, նախորդ տարվա երկրորդ կիսամյակում Կոալիցիան կառավարությանը ներկայացրել էր 6 կետից բաղկացած առաջարկություններ, և համագործակցությամբ իրականացվել են դրանց մի մասն ամբողջությամբ (օրինակ, քրեականացվել է ապօրինի հարստացումը), մյուս մասը՝ մասնակի և մյուս մասի ուղղությամբ կատարվում են քայլեր:

Անդրադառնալով հակակոռուպցիոն անկախ մարմին ստեղծելու հարցին, Կարեն Զադոյանը նշել է, որ այս մարմնի վերաբերյալ իրավական ակտերը մշակվել են կառավարության ու քաղաքացիական հասարակության երկխոսության արդյունքում։ Սեղանին դրված անկախ մարմնի երկու մոդելներից գործադիրը ընտրել է կանխարգելիչը, թեև Կոալիցիան հակված է եղել ունիվերսալ մոդելի ընտրությանը, որն իրականացնում է ոչ միայն կանխարգելիչ ու կրթական, այլև իրավապահ գործառույթներ։

Այդուհանդերձ, կառավարությունը 2017‐2022թվականների իր ծրագրում նախատեսել է նաև ունիվերսալ մոդելի ուսումնասիրության հարցը. «Մենք մեր ջանքերը պետք է ուղղենք այն բանին, որ ամենաուշը 2018 թվականին, երբ կսկսի կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմինը գործել, զուգահեռ ունենանք կոռուպցիոն հանցագործությունները քննող մեկ միասնական քննչական մարմին, հակառակ դեպքում մենք կարող ենք լուրջ արդյունքներ չարձանագրել»։

Կոալիցիայի ներկայացրած առաջարկներից իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը ներդրվել է մասնակի՝ միայն պետական գնումների ոլորտում: Պետական գնումների մրցույթում հաղթող ընկերությունը այսուհետև ներկայացնում է հայտարարություն՝ ընկերության իրական սեփականատերերի վերաբերյալ: Սակայն բաց է մնում իրական սեփականատերերի բացահայտման կարգավորումը տնտեսական մրցակցության ոլորտում:

Առաջարկների թվում է եղել նաև հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկումը: Կ. Զադոյանը հիշեցրել է, որ այդ կենտրոնները գործարկվել են 2011‐2014 թվականներին և նույն ժամանակաշրջանում Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը դրական տեղաշարժ է ունեցել, ինչը չի նկատվել վերջին 3 տարիներին։ Ուստի, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում առաջարկ է եղել քայեր ձեռնարկել այդ կենտրոնների վերագործարկման ուղղությամբ, եղել է վարչապետի համապատասխան հանձնարարականն, ու սպասվում է, որ կհայտարարվի բաց մրցույթ՝ այդ կենտրոնների գործարկման համար։

Կարեն Զադոյանի զեկուցումից հետո Կոալիցիայի անդամները ընտրել են կառավարման խորհրդի անդամներին, որից կառավարման խորհրդի նորընտիր անդամներն ընտրել են ընտրվեց խորհրդի նախագահին։ Այս պաշտոնում ընտրվել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:

«Կոալիցիան այն ինստիտուտն է, որ ներկայումս գիտակցված ըմբռնումով ու մոտեցումով կարողանում է առնվազն խնդիրը բարձրաձայնել ու տեղ հասցնել որոշումներ կայացնողների առջև, ինչպես իրականացնել քայլեր, որ որոշումներ կայացնողները չշարունակեն այնպես, ինչպես նրանք են ցանկանում ու հաշվի նստեն Կոալիցիայի հետ»,‐ ասել է նորընտիր նախագահ Թևան Պողոսյանը։

Անդրադառնալով Կոալիցիայում իր ծրագրերին, նա հատուկ կարևորել է անպատժելիության դեմ պայքարը, նշել նաև, որ հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու համար պետք է քայլեր ձեռնարկել այն կանխարգելելու և հասարակությանը կրթելու ուղղությամբ:

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.‐ի նոյեմբերի 28‐ին, որին անդամակցում է շուրջ 95 ՔՀԿ‐ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմանադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}