Լոնդոն թռչող ինքնաթիռի ուղևորը փորձել է օդում բացել դուռը
Wizz Air ավիաընկերության ուղևորները վնասազերծել են տղամարդուն, ով փորձել է բացել Լոնդոն թռչող ինքնաթիռի վթարային ելքը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ ոստիկանությունը ժամանել է Լոնդոնի Լուտոն օդանավակայան, որպեսզի զբաղվի միջադեպի կարգավորմամբ: Էյրբաս A320-ը թռչում էր Լեհաստանից:
Ականատեսը պատմել է, որ տղամարդուն չի հաջողվել բացել վթարային դուռը, քանի որ մյուս ուղևորները նրան գետնին են գցել: Տղամարդուն ձերբակալել են վտանգավոր իրավիճակ ստեղծելու կասկածանքով, որը սպառնում էր օդանավին և ուղևորներին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ