WikiLeaks-ը հրապարակել է հազարավոր նամակներ կապված Մակրոնի նախընտրական արշավի հետ
WikiLeaks կայքը հայտարարել է, որ հրապարակել է ներկա պահին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտարական շտաբից ավելի քան 21 հազար էլեկտրոնային նամակ:
«WikiLeaks հրապարակում է 21 հազար 75 հազվագյուտ էլեկտրոնային նամակներից կազմված արխիվը, որը կապված է Էմանուել Մակրոնի նախընտրական արշավի հետ,- russian.rt.com-ի հաղորդմամբ, ասված է մամուլի հաղորդագրությունում:
Նշվում է, որ նյութերն ընդգրկում են 2009-ի մարտի 20-ից մինչև 2017-ի ապրիլի 24 ժամանակաշրջանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամբողջական արխիվը պարունակում է գրեթե 72 հազար նամակ, բայց հաստատված է միայն 27 հազար 75-ը: WikiLeaks նաև հայտարարել է, որ արխիվի մնացած մասը, ըստ վիճակագրական ընտրանքի, նույնպես վավերական է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին