Ժիրինովսկին մտադիր է «մինչև մահ» մնալ Պետդումայում
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Պետդումայում է նստելու «մինչև մահ»:
«Ես մինչև վերջ, մինչև մահ Պետդումայում եմ, ես նաև երիտաարդերին եմ ասել՝ ես մեռնելու եմ ձեզ հետ նույն օրը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ համառուսական երիտասարդական ֆորումի շրջանակում լրագրողներին ասել է Ժիրինովսկին:
Նա առաջարկել է դումայի երեք ընդդիմադիր խմբակցություններից ստեղծել մեկը:
«Ես վաղուց եմ ձախ խմբակցություններին առաջարկել միավորվել, որպեսզի լինի մեկ սոցիալ-դեմոկրատական… Մենք երեքով մի կողմ կքաշվենք, թոշակի ժամանակն է, իսկ երիտասարդներին կզիջենք ճանապարհը»,- նշել է Ժիրինովսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց