Բարաք և Միշել Օբամաները շարունակում են պատասխանել անծանոթների հարսանյաց հրավերներին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը Միշել Օբաման նախկինի պես շարունակում են պատասխանել անծանոթների հարսանեկան հրավերներին։
The Huffington Post-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում ե, որ մարդիկ այնքան են կարոտում Օբամա զույգին, որ մինչև հիմա շարունակում են հրավիրել իրենց հարսանիքներին, իսկ նախկին նախագահն ու նախկին առաջին տիկինն էլ պատասխանում են նման խնդրանքներին։
Հուլիսի 31-ին թվիթերի օգտատերերից մեկը նամակ է ցուցադրել, որն իր մայրը՝ Լիզ Ուիթլոուն ստացել է Օբամաների գրասենյակից։ Զույգը չի կարողացել ներկայանալ հարսանեկան արարողությանը, այդ պատճառով էլ շնորհավորական նաման են ուղարկել։
Այնուհետև ուրիշ օգտատերերը սկսել են հրապարակել նախկին նախագահի ու նրա կնոջ պատասխանները՝ ուղղված հարսանեկան և այլ միջոցառումների հրավերներին։
Yep, the obamas still respond to wedding invites from perfect strangers https://t.co/5YO7msttTh pic.twitter.com/Ypd4XWAAky
— HuffPost Lifestyle (@HPLifestyle) 4 августа 2017 г.
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ