Ձերբակալվել է Էյֆելյան աշտարակի անվտագության վրա հարձակվողը
Էյֆելյան աշտարակի անվտանգության վրա նախօրեին հարձակում գործած ֆրանսիացին պատրաստվել էր ահաբեչություն իրականացնել: AFP-ին հղում անելով Life.ru-ն գրում է, որ դրա մասին ձերբակալված անձը խոստովանել է քննիչներին:
Դանակով զինված տղամարդը փորձել է ճեղքել աշտարակի ոստիկանական հսկողությունը, սակայն նա անմիջապես բռնվել ու չեզոքացվել է:
«Քննելու ժամանակ այդ անձը հայտարարել է, որ մտադիր էր ահաբեկչություն իրականացնել՝ զինվորական սպանելով»,- մեջբերել է աղբյուրը:
Հրատարակությունը գրում է նաև, որ հարձակվողը խոստովանել է, որ կապ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Այժմ գործը փոխանցվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի դատախազության հակաահաբեկչական վարչությանը:
.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին