Ադրբեջանը փորձում է ռեվերանսներով ուժեղացնել իր դիրքերը. թուրքագետ
Սեպտեմբերից աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի մեծ թափով կանդրադառնան Հարավային Կովկասի վրա: Մասնավորապես, տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության թուլացումը կհանգեցնի Իրանի նշանակության և դերի բարձրացմանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Այս առումով շատ կարևոր էր ՀՀ նախագահի այցը Իրան՝ մասնակցելու այդ երկրի ղեկավար Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:Այն հանգամանքը, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով չմասնակցեց այդ արարողությանը, ցույց է տալիս, որ այդ երկիրը փորձում է լրջորեն վերանայել տարածաշրջանային իր քաղաքականությունը: Նա այսպիսով մեսիջ է ուղարկում ԱՄՆ-ին, որ հետևում է վերջինիս տարածաշրջանային քաղաքականությանը և Իրանի նկատմամբ ճնշումներին:
Ադրբեջանը փոձում է դիվանագիտական մանյովրներով ապահովել իր համար առավել բարենպաստ դաշտ՝ աշնանը սպասվելիք զարգացումներին նախընթաց: Իսկ աշնանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կփորձեն ակտիվացնել իրենց ջանքերը: Ադրբեջանը փորձում է ռեվերանսներով ուժեղացնել իր դիրքերը և այս, և այն կողմում»,- նշեց թուրքագետը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ
- Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Իրանի նախագահի երդման պաշտոնական արարողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց