Նախարար. ՍԱՊԾ պետի՝ վարչապետի բարեկամ լինելն ինձ չի կաշկանդում
ԳՆ ենթակայությամբ գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի բարեկամ լինելու հանգամանքը չի կաշկանդում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին: Այդ մասին հայտարարեց նախարարը՝ «Ազատություն» ռկ-ի եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:
«Ընդհանրապես չի կաշկանդում: ՍԱՊԾ-ն նախարարության ներք գործող կառույց է, բայց ենթարկվում է կառավարության ղեկավարին: Մենք իրար հետ նորմալ աշխատում ենք և ունենք ծրագրեր»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով աշխատակիցներին հեռացնելու վերաբերյալ հարցին, Իգնատի Առաքելյանն ասաց, հարցն իրավական դաշտում է:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող. Իշխան Կարապետյան
- ՍԱՊԾ պետը աշխատակիցներին հանձնարարել է ազատման դիմումներ գրել՝ առանց ազատման օրը նշելու. «Հրապարակ»
- Նարեկ Մանթաշյան. ՍԱՊԾ պետը յուրայինների իշխանություն է ստեղծել
- Դատարանի որոշմամբ Գեորգի Ավետիսյանը կվերադառնա ՍԱՊԾ՝ իր աշխատանքին
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց