Հայաստանցի դեսպանի ընտանիքում եռյակ է լույս աշխարհ եկել
Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում համատեղության կարգով ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը եռյակի հայր է դարձել: Աննան, Արմենն ու Ալեքսանդրն արդեն 40 օրական են:
«Սիրելի՛ բարեկամներ, ուրախությամբ պետք է հայտնենք, որ ուղիղ 40 օր առաջ՝ հունիսի 28-ին Աստծո կամքով Երևանում լույս աշխարհ եկան մեր եռյակ զավակները՝ Աննան, Արմենն ու Ալեքսանդրը: Օգոստոսի 1-ի դրությամբ Աննան կշռում էր 2940 գր, Արմենը՝ 2870 գր, իսկ Ալեքսանդրը՝ 3100 գրամ: Այս հրաշք իրադարձությունը լիովին փոխել է մեր կյանքի ռիթմը, բազմապատկել մեր երջանկությունը: Մաղթում ենք երջանկություն և բարի բախտ բոլոր ընտանիքներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դեսպանն ու լուսանկարներ հրապարակել:
Հիշեցնենք, որ Տիգրան Մկրտչյանը դեսպան է նշանակվել 2016-ի վերջին, մինչ այդ նա ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետն էր:
Լուսանկարները՝ Տիգրան Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից:
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 442 երեխա՝ 241 տղա, 201 աղջիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ