Հասարակություն 10:11 09/08/2017 Հայաստան

Գլենդելի հայերը պետք է դաս տան «Ամերիկանա» առևտրի կենտրոնի ղեկավարությանը. Սասունյան

Երեք տարի առաջ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, «Ամերիկանա» առևտրի կենտրոնի պաշտոնյաները Գլենդելում ապօրինաբար և ամբարտավանորեն արգելեցին Հայոց ցեղասպանությանն առնչվող շապիկների վաճառքը երեք հայ երիտասարդների կողմից, որոնք պայմանագիր էին կնքել, նախօրոք ներկայացրել իրենց ապրանքը և վճարել կրպակի վարձակալության համար:


Այնուհետև, «Ամերիկանայի» լիզինգի ավագ տնօրեն Դորիս Նեշիվաթը էլեկտրոնային նամակով նախազգուշացրեց հայ երիտասարդներին՝ «Ցեղասպանության թեմայով ցանկացած մարզահագուստ, շապիկ, հեռախոսի ծածկոց և ցեղասպանության թեմայով որևէ բան պետք է ամբողջությամբ հանվի վաճառքից»:

Իմ խմբագրականում «Ամերիկանայի» սկանդալային և անհիմն պահվածքը մերկացնելուց  և տեղի հայ համայնքի բողոքներից հետո, «Ամերիկանան» կիսատ-պռատ ներողություն խնդրեց՝ տգեղ միջադեպը ներկայացնելով որպես «թյուրիմացություն» և թույլ տվեց հայ երիտասարդներին վաճառել իրենց շապիկները:

Հայ համայնքը, որի թիվը հասնում է մոտ 100 հազարի՝ Գլենդելի բնակչության կեսը և «Ամերիկանայի» գնորդների մեծ մասը, պետք է վերջապես իմանա, թե ինչն է ստիպում «Ամերիկանայի» ղեկավարներին բազմիցս դեմ լինել Հայոց ցեղասպանության հրապարակմանը: Լինելով խելացի գործարարներ, նրանք պետք է գիտակցեն, որ հակաարդյունավետ է թշնամանալ իրենց հաճախորդների մեծամասնությանը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիրավորական դիրք գրավելով:

Վերջին շաբաթներին «Ամերիկանայի» ղեկավարները մեկ անգամ ևս թշնամական դիրք գրավեցին՝ հրաժարվելով տարածք տրամադրել Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի գովազդային վահանակը տեղադրելու համար, որը նկարահանել են հեռուստաաստղեր Դին Քեյնը և Մոնթել Ուիլյամսը:

Այս անգամ ևս «Ամերիկանայի» պաշտոնյաները առաջ են քաշել անհեթեթ և վիրավորական պատճառներ՝վճարովի գովազդը մերժելու համար: «Ամերիկանայի» արտաքին գովազդի գործակալությունը՝ Outfront Media-ն, ասել է վավերագրական ֆիլմի հեղինակներին, որ «Ամերիկանայի» ղեկավարները, առանց դիտելու վավերագրական ֆիլմը, զգում են, որ այն «շատ քաղաքական» է: Խայտառակություն... Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը չի կարող պիտակավորվել որպես «շատ քաղաքական»: Սա մարդու իրավունքների հարց է, որը քաղաքականության հետ կապ չունի...

Երբ ես իմացա, որ «Ամերիկանայի» գլխավոր տնօրեն Ջուլի Ջորեկին էր, որ գովազդը մերժելով օգտագործել էր «շատ քաղաքական» եզրը, զանգահարեցի նրան՝ բացատրություն պահանջելով: Ի պատասխան, ես էլեկտրոնային նամակ ստացա «Ամերիկանայի» հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնի պատասխանատու Էմիլի Դևիսից, որտեղ նշված էր. «Մենք խիստ չափանիշներ ունենք մեր գովազդների համար և ուշադիր հետևում ենք դրանց բոլորի բովանդակությանը: Այս գովազդը չի համապատասխանում գովազդային ուղեցույցների մեր չափանիշներին ամբողջ Հարավային Կալիֆորնիայի մեր տարածքներում»:

Այս զգուշությամբ պատրաստված հայտարարությունը բացարձակ անիմաստ է... Ուստի, ես նորից գրեցի Էմիլի Դևիսին, զարմանք հայտնելով, թե ինչպես կարող է վավերագրական ֆիլմի գովազդը «չհամապատասխանել «Ամերիկանայի» գովազդային խիստ չափանիշներին», երբ փաստացի, «Ամերիկանայի» ղեկավարները մերժելուց առաջ ոչ ֆիլմն էին տեսել, ոչ էլ գովազդային վահանակի տեքստը: Միակ տեղեկությունը, որ «Ամերիկանայի» պաշտոնյաները ունեին այն էր, որ գովազդը եղել է Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի համար: Ես հարցրեցի Դևիսին, արդյոք նա ենթադրում է, որ Հայոց ցեղասպանության թեման խախտում է Ամերիկայի «գովազդի խստագույն չափանիշները»: Իր պատասխանի վրա երեք օր մտածելուց և ավագ գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, Դևիսը պատասխանեց, որ իրենք հավատարիմ են մնում իրենց նախորդ պատասխանին...

«Ամերիկանայի» հետ փակուղի մտնելուց հետո, անցյալ շաբաթ ես այլընտրանք չունեի, բացի Գլենդելի քաղաքային խորհուրդ դիմելուց, որտեղ խորհրդի հինգ անդամներից չորսը հայեր են: Հենց միայն այս փաստը, որը հայտնի էր «Ամերիկանայի» ղեկավարներին, ևս մեկ լուրջ սխալ հաշվարկ էր նրանց կողմից, քանի որ նրանք օրենքով պարտավոր են պահպանել բազմաթիվ պայմանագրեր, որոնք կնքել են քաղաքային խորհրդի հետ՝ առատաձեռն սուբսիդիաների և բավականին շահավետ վարձակալության վճարների դիմաց: Այս իրավական պարտավորություններից ցանկացած շեղում կարող է ստիպել քաղաքային խորհրդին վճռական գործողությունների դիմել «Ամերիկանայի» դեմ՝ կնքված պայմանագրերը ի կատար ածելու համար:

Քաղաքային խորհրդում իմ հրապարակային ելույթում ես կոչ արեցի քաղաքային իշխանություններին խնդիրը լուծելու համար հանդիպել «Ամերիկանայի» և հայ համայնքի ղեկավարների հետ: Հակառակ դեպքում, համայնքը այլընտրանք չունի բացի բողոքների և բոյկոտի դիմելուց: Քաղաքային խորհրդին դիմելիս, ինձ միացավ նաև Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի համայնքի հանրային կապերի տնօրեն Մարգարիտա Բաղդասարյանը: 

Քաղաքային խորհրդի անդամները, բնականաբար, համակրանքով էին վերաբերվում մեր ներկայացումներին և խոստացան միջամտել՝ ամերիկյան ղեկավարների հետ հանդիպում կազմակերպելով: Հանդիպման նպատակը պետք է լինի ոչ միայն վերջին սխալ որոշման ուղղումը, այլ պարզաբանումը, թե ամերիկյան պաշտոնյաների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի բազմիցս մերժումների հետևում ինչ է կանգնած: Մենք պետք է մեկընդմիշտ լուծենք այս հարցը... Մենք չենք կարող շարունակ գործ ունենալ «Ամերիկանայի» պաշտոնյաների կողմից պարբերաբար ծագող ցեղասպանությանն առնչվող առարկությունների հետ: Մենք պետք է իմանանք, թե որն է «Ամերիկանայի» պաշտոնյաների այս կրկնվող անզգա և վիրավորական պահվածքի պատճառը: Եթե նրանք շարունակեն թշնամական վերաբերմունք ցուցաբերել Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, գուցե բողոքների և բոյկոտի միջոցով նրանց գրպանին հարվածելը, ինչպես նաև քաղաքային խորհրդի ճնշումները, կստիպեն «Ամերիկանայի» ղեկավարներին ուշքի գալ...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:38
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում
Մայիսի 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:34
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են ներկա լինել ու լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ, Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ  է հատկացված։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել...
Աղբյուր` Panorama.am
17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}