ԱՄՆ-ը Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեծացրել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Հայտնի է դարձել, որ նոր պատժամիջոցները ազդել են Վենեսուելայի 43 իրավաբանական և 30 ֆիզիկական անձանց վրա: Ցուցակի մեջ է մտնում նաև նախկին նախագահ Ուգո Չավեսի եղբայրը՝ Վենեսուելայի հիմնադիր ժողովում նախագահական հանձնաժողովի քարտուղար Ադան Չավեսը:
Նշված անձանց արգելվում է մուտք գործել ԱՄՆ, ինչպես նաև հաշիվներ ունենալ այնտեղ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է նոր պատժամիջոցներ մտցնել Վենեսուելայի մի քանի պաշտոնյաների դեմ, որոնք կապված են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը Վենեսուելային հանդարտության կոչ է արել
- Վենեսուելայում չորս ամսում անկարգությունների հետևանքով 120 մարդ է զոհվել
- Վենեսուելայի ընդդիմությունը հայց է ներկայացրել Մադուրոյի դեմ
- Վենեսուելայում ավելի քան 150 մարդ դատապարտվել է ազատազրկման ակցիաներին մասնակցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց