Իրաքում շոգ եղանակի պատճառով ոչ աշխատանքային օր են հայտարարել
Իրաքի կառավարության ղեկավար Հայդեր ալ-Աբադին այսօր երկրում ոչ աշխատանքային օր է հայտարարել՝ 50 աստիճան շոգի պատճառով:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ տեղի օդերևութաբանների տվյալներով՝ Բաղդադում առավելագույն ջերմաստիճանն այսօր հասնել է Ցելսիուսի սանդղակով 50 աստիճանի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը նշել է, որ անցած տարի նմանատիպ շոգի պատճառով իշխանությունները ստիպված են եղել քաղաքացիներին երկու օր ազատել աշխատանքից:
Իսկ իրաքյան Al Sumaria ալիքը, վկայակոչելով օդերևութաբաններին, հայտնել է, որ նրանք այս տարի Իրաքում կանխատեսել են ավելի շոգ ամառ՝ մեծ քանակությամբ փոշու առկայությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին