Թուրքիան դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ղրիմի իրադարձություններից հետո Ռուսաստանի դեմ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների մասին:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Haberrus» լրատվամիջոցի՝ պաշտոնական Անկարան դեմ է նշյալ պատժամիջոցների կիրառմանը, քանի որ այդ ամենն ազդում է նաև Թուրքիայի վրա:
Այդ պատժամիջոցները ծանր հարված են հասցնում նաև Թուրքիայի տնտեսությանը: Չավուշօղլուն ասել է, որ խնդիրները պետք է լուծվեն ոչ թե պատժամիջոցներով, այլ կառուցողական երկխոսության և շփման միջոցով:
Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզաների հարցը կլուծվի ամենակարճ ժամանակահատվածում:
Հարակից հրապարակումներ`
- Շավարշ Քոչարյան. ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները բացասաբար կազդեն նաև Հայաստանի վրա
- Ռուսաստանում հեգնանքով ասում են, որ Թրամփի պատժամիջոցները ցավ են պատճառում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին