Ռուսաստանում հեգնանքով ասում են, որ Թրամփի պատժամիջոցները ցավ են պատճառում
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ընդունվեցին ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների կողմից։ Դրանք դիտարկվում են որպես Ռուսաստանին պատժելու միջոց՝ անցած աշնանը ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու, ինչպես նաև Ուկրաինայում և Սիրիայում ագրեսիվ վարքի համար, գրում է «Ինոսմի.ռու»-ն՝ հավելելով, որ պատժամիջոցների նպատակն է վնաս պատճառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, նրա շրջապատին, ինչպես նաև ռուսական տնտեսությանը, մասնավորապես՝ զենքի վաճառքին և էներգիայի արտահանմանը։
Կայքը հիշատակում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթերյան գրառումը, որում, մասնավորապես, նշված է. «Նախագահը ուրախ չէ նոր պատժամիջոցներից, սակայն չէր կարող չստորագրել օրենքը»։
«Երբ Մեդվեդևը հեգնում է Թրամփին, որ նա գլուխ չի հանում Կոնգրեսից, ցույց է տալիս, որ ռուսներն ընկալում են աշխարհը՝ ելնելով ռուսական իրականությունից։ Ռուսները պատմություն են շարադրել այն մասին, որ պատժամիջոցները ոչինչ չեն նշանակում, սակայն այժմ, երբ այսքան ակտիվ արձագանքում են Կսնգրեսի կողմից գործադրված միջոցներին, դա խոսում է այն մասին, որ պատժամիջոցներն իրոք «կծում են»։ Մեդվեդևը, ինքն իսկ չցանկանալով, գովազդում է ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը»,- ասել է ամերիկացի քաղաքագետ Մթթե Սկակը։
Նա նաև շեշտել է, որ խաղասեղանին է դրված ռուսական էներգամատակարարումների ապագան։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը մտադիր է ստորագրել ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ փաստաթուղթը
- ԱՄՆ պատժամիջոցներից հետո Ռուսաստանում տնտեսության վիճակը կվատանա. քաղաքագետ
- Մոսկվան կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին
- Կրեմլում հայտնել են ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների նախապատրաստման մասին
- ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական կազմակերպությունների և անհատների նկատմամբ պատժամիջոցների ցանկը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ