Լիբիայի նախկին վարչապետին առևանգել են
Տրիպոլիի հյուրանոցներից մեկից առևանգել են Լիբիայի նախկին վարչապետ Ալի Զեյդանին:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, զինված խումբը կառավարության նախկին ղեկավարին տարել է անհայտ ուղղությամբ:
Աղբյուրը գրում է, որ Ալի Զեյդանին ևս մեկ անգամ էլ առևանգել են դեռ վարչապետության օրոք՝ 2013-ին, սակայն նույն օրը բաց են թողել: Չհաստատված տեղեկություններով, նրա հետևից մարդիկ են ուղարկվել երկրի գլխավոր դատախազի կարգադրությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց