Ա. Հարությունյան. Ուրախալի է, որ ավագանու աշխատանքին սկսեցին ուշադրություն դարձնել
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ուրախալի է համարում, որ մարդիկ ու ԶԼՄ-ներն ավելի շատ են սկսել խոսել ավագանու աշխատանքների մասին: Լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ դա պայմանավորված է իրենց խմբակցության գործունեությամբ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին առավել շատ քննարկվող թեմաներից է Երևանի փողոցների անվանափոխությունը, որի նախաձեռնողը «Ելք»-ն է:
«Լուրջ, գլոբալ, համակարգային խնդիրները մեկ-երկու ամսում լուծում չեն ստանում: Ուրախալի է, որ խմբակցությունից նման սպասելիքներ կան, սակայն իրականությունից չպետք է կտրվել, չմոռանալ ավագանու լիազորությունների մասին»,-ասաց Ա. Հարությունյանը՝ ի պատասխան քննադատությունների, թե խմբակցությունը երևանցիների համար ոչ կարևոր հարցեր է բարձրացնում:
Հարությունյանի խոսքով, բացի քննարկվող այդ նախաձեռնությունից, իրենք ակտիվ մասնակցում են տրանսպորտի բարելավման վերաբերյալ քննարկումներին: Նա տարօրինակ է համարում, որ «քչերը ուշադրություն դարձրեցին» այն հանգամանքին, որ իրենք ակտիվորեն ներգրավված էին վճարովի կայանատեղիների՝ հեռախոսով վճարի բարձրացման դեմ պայքարում: Համարում է, որ իրենց աշխատանքի արդյունքում էր, որ վճարը թանկացավ ընդամենը երկու դրամով:
«Ես շատ հաճախ միտումներ ու աղավաղումներ էլ եմ տեսնում»,-ասաց Ա. Հարությունյանը:
Խմբակցության մյուս անդամների տեսակետները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց