Չինաստանի ԱԳՆ. Սիրիան հասել է «կրիտիկական պահի»
Չինաստանի ԱԳ նախարարը Պեկինում Սիրիայի ընդդիմության առաջնորդ Ահմադ Ջարբայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Սիրիան հասել է «կրիտիկական պահի», և աշխարհը խաղաղության թարմ բանակցությունների մասին նորության է սպասում: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse-ին:
«Սիրիայի ներկայիս դրությունը հասել է նոր կրիտիկական պահի: Միջազգային հանրությունը սպասում է բանակցությունների երրորդ փուլին, և Չինաստանը ցանկանում է իր ներդրումն ունենալ»,-ասել է Վան Ին:
Նշենք, որ Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը Չինաստան է մեկնել քառօրյա այցով:
Սիրիական հակամարտությունում Պեկինը Ռուսաստանի հետ միասին դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` ՄԱԿ ԱԽ-ում օգտագործելով վետոյի իրենց իրավունքը: Այս ընթացքում նրանք արգելափակել են Սիրիայի կառավարության դեմ մշակված մի քանի բանաձևեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին