Պարույր Հայրիկյանի համար Մխիթարյանի խփած գոլը ավելի կարևոր է, քան վարչապետի նշանակումը
«Ինձ համար Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը ավելի ուշագրավ երևույթ էր, քան այս ամբողջ գործընթացը: Ինձ երբ զանգահարեցին, ասեցին` այսպիսի բան է եղել, վարչապետ նշանակեցին, ասացի` դա ի՞նչ հարց է որ դրա մասին խոսում ես»,- անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակմանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Հայաստանում կա խորհրդանականկան մեծամասնություն և այդ մեծամասնությունը ում ուզի, կշանակի: Կուզենա, խաղ կխաղա և միջակություններին, խաղից դուրս ընկածներին կասի` ձեզ էլ եմ պորտֆել տալիս, Դուք էլ եկեկ, միացեք:
Իշխանությունը մի քանի շերտ պաշտպանություն է ապահովում: Այնպես որ՝ այստեղ որևէ լուրջ բան չկա: Ներկայացում կարող է լինել: Պարապ բազմաթիվ մարդիկ կան, որ թամաշայի սիրահար են: Իրականում նույն թիմն է»,- հացվելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին