Դերենիկ Դումանյանն այլևս առողջապահության նախարար չէ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Մուրադյանը նշանակվել է Հայաստանի առողջապահության նախարար:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար»,- գրված է նախագահի հրամանագրում: Նշենք, որ Արմեն Մուրադյանը 2012թվականին եղել է «Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ ՓԲԸ/2013-ից` «Իզմիրլյան» ԲԿ/-ի գործադիր տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին