Հայտնի է Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ դեսպանի անունը
Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ դեսպան է նշանակվել իտալացի Ստեֆան դե Միստուրան: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտնել է, որ այս պաշտոնում Ստեֆան դե Միստուրան փոխարինելու է Լախդար Բրահիմիին, ով հրաժարական տվեց այս տարվա մայիսին:
«Այս որոշումը կայացնելիս ես մի շարք խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում է և Սիրիայի իշխանությունների հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բան Կի Մունը:
Նրա խոսքով, նոր դեսպանը օգնություն է տրամադրելու առաքելության շրջանակում, որն ուղղված է բոլոր տեսակի բռնությունների և մարդու իրավունքների խախտումների դադարեցմանը, ինչպես նաև սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի հետ խորհրդակցելուց հետո Բան Կի Մունը որոշում է կայացրել Ստեֆան դե Միստուրանի տեղակալ նշանակել եգիպտացի Ռամզի Էզզելդին Ռամզիին: ՄԱԿ ղեկավարը պարզաբանել է, որ Ռամզիի թեկնածությունը խորհուրդ է տվել ԱՊԼ-ն, սակայն վերջնական որոշումը կայացնողը ինքն է եղել:
Ստեֆան դե Միստուրան 2010-2011 թվականներին եղել է Աֆղանստանի հարցերով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչը: Մինչ այդ նա Իրաքին ցուցաբերվող աջակցության հարցերով ՄԱԿ առաքելության ղեկավարն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին