Բաքուն նոր մարտական ինքնաթիռներ է գնում Ռուսաստանից
Ռուսական ինքնաթիռներ արտադրող ընկերությունը հաստատել է այն տեղեկությունը, որ Բաքուն պատրաստվում է Ռուսաստանից գնել Յակ-130 մակնիշի մարտական ինքնաթիռներ անհայտ քանակով, ինչն է՛լ ավելի է մեծացնելու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող ռազմական տեղնիկայի ծավալը: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» թերթը` հիշեցնելով, որ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հինգշաբթի գրել էր, թե անցյալ տարի ադրբեջանցի օդաչուները մարտական պատրաստություն էին անցնում Յակ-130-ի առանձնահատկություններին ծանոթանալու համար:
«Ավելի վաղ այս ամիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արգենտինական թերթին տված հարցազրույցում իր մտահոգությունն էր հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի քանակի վերաբերյալ` ասելով, որ դա ցավոտ հարց է և որ հայ ժողովուրդը անհանգստացած է Հայաստանի ռազմավարական դաշնակցի այդպիսի վարքագծով»,- նշված է հոդվածում:
Պարբերականը նաև հիշեցնում է, որ 2010 թ.-ից սկսած Ռուսաստանը վաճառել է $4 միլիարդ արժողությամբ զենք Ադրբեջանին:
Նախորդող հրապարակում`
Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում զենք գնելու համար, սակայն դա հաղթանակի երաշխիք չէ. Սերժ Սարգսյանի հարցազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան