Ռուսաստանցիների կեսից ավելին կարծում են, որ Աբխազիան և Հարավային Օսիան պետք է լինեն անկախ երկրներ
Ռուսաստանցիների կեսից ավելին (52% և 51%) կարծում են, որ Աբխազիան և Հարավային Օսիան պետք է լինեն անկախ երկրներ: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում ռուսաստանյան սոցիոլոգիական «լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները:
Հետաքրքրական է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի դաշնության կազմում Աբխազիայի ընդգրկմանը դրական էին վերաբերվում ռուսաստանցիների 30 %-ը: Այժմ այդ ցուցանիշը կազմում է շուրջ 25 %:
Գրեթե նույն միտումը նկատվում է նաև Հարավային Օսիայի դեպքում: Եթե նախկինում Հարավային Օսիայի` ՌԴ-ին միանալուն կողմ էին հարցվածների 29-ը` ապա ներկայումս միայն 24 %-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին