Սուրեն Սուրենյանց. Այսօր շատ ավելի զուրկ ենք անկախությունից, քան 24 տարի առաջ
«Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի հետո շատ ավելի զուրկ ենք անկախությունից, քան 24 տարի առաջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց նորաստեղծ «Նոր ազատական» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը:
Ըստ նրա, նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից ստեղծվել է մի վիճակ, որը պարտադրվել է Հայաստանին: Ս. Սուրենյանից խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանը պարտադրված էր գնացել այդ քայլին՝ համաձայնելով միանալ Մաքսային միությանը. այդ քայլը կապված է տարածաշրջանի անվտանգության հետ:
«Այդ քայլի ամբողջ պատասխանատվությունը քաղաքական էլիտայի վրա է: Քանի դեռ լուծված չեն հարևան երկրների հետ հարաբերությունները, Հայաստանը պարտադրված է լինելու ենթարկվել Մոսկվային»,- ասաց Ս. Սուրենյանցը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին