Հայկական կողմն առաջարկում է Բրեստում տեղադրել խաչքար. ԱԺ փոխնախագահ
Հայկական կողմն առաջարկել է Բրեստում տեղադրել խաչքար: Հայաստանի և Բելառուսի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Էդուարդ Շարմազանովի և Վիկտոր Գումինսկու համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Է. Շարմազանովը:
Նա նշեց, որ նախքան ասուլիսը կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Մեծ Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման ծրագիրը: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքն են զոհել Բելառուսի ազատագրման համար: «Հայկական կողմն առաջարկում է Բրեստում, որը խորհրդանշում է Հայրենական Մեծ պատերազմի առաջին օրը, տեղադրել խաչքար, որը նվիրված կլինի հայ զոհված հայորդիների հիշտակին, ովքեր զոհվեցին հանուն Բելառուսի ազատագրման»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա նաև տեղեկացրեց, որ նիստի ընթացքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով անթույլատրելի է համարվում ֆաշիզմի, նացիզմի, ահաբեկչության և քսենոֆոբիայի ցանկացած դրսևորում:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նիստի ընթացքում կողմերը որոշել են ավելի ակտիվացնել տնտեսական համագործակցությունը, որի համատեքստում հանձնաժողովն առաջարկել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովին իր աշխատանքներում ներգրավել նաևմիջխորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչներին: Հայկական կողմն առաջարկել է հայ-բելառուսական արտադրամասեր բացել Շիրակի մարզում և մասնավորապես Գյումրիում: ԱԺ փոխնախագահն ասաց, որ, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսվում է ապագայում Գյումրիում գյուղատնտեսական համատեղ ձեռնարկություն ստեղծել:
Նիստի ընթացքում քննարկվել է նաևԳյումրի-Մինսկ ուղիղ ավիաչվերթների կազմակերպման խնդիրը, որը, ըստ Է. Շարմազանովի, կխթանի Գյումրիում տրանսպորտային ոլորտի զարգացումը:
Վիկտոր Գումինսկին ասաց, որ շարունակում են զարգանալ երկու ժողովուրդների միջևառկա բարեկամական հարաբերությունները, որոնց նպաստում են նաև երկու երկրների խորհրդարանականները: Խոսելով նիստի աշխատանքներից՝ Վիկտոր Գումինսկին ընդգծեց, որ քննարկումների ընթացքում նախանշվել են այն հարցերը, որոնց լուծման ուղղությամբ պետք է աշխատի հանձնաժողովը: Նա կարևորել է միջխորհրդարանական կապերի խորացումը, առևտրատնտեսական կապերի զարգացումը:
Նախորդող հրապարակում՝
«Բելառուսը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին