Անջեյ Կասպրշիկ. «ԵԱՀԿ-ն ԼՂ հարցով ինտենսիվ բանակցությունների հույս ունի»
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին նշել է, որ այդ կապակցությամբ ԵԱՀԿ-ն ինտենսիվ բանակցությունների հույս ունի` միաժամանակ հիշեցնելով, որ նման կոչով էր հանդես եկել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը: Փոխանցում է «Թրենդ» գործակալությունը:
Ըստ դեսպան Կասպրշիկի` դրական է գնահատվում կողմերի յուրաքանչյուր նախաձեռնություն և ջանք` այդ գործընթացի առաջխաղացման համար:
«Այժմ կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն գործընթացի առաջխաղացման համար»,- նշել է Կասպրշիկը` հավելելով, որ ԵԱՀԿ-ն հակամարտության կողմերին արդեն ներկայացրել է իր առաջարկները և ինտենսիվ բանակցությունների կոչ արել:
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը նաև դրական է գնահատել Սոչիում և Ուելսում Հայաստանի և Ադրբեջանի նախագաների հանդիպումները, ինչպես նաև հույս հայտնել, որ այդ երկխոսությունը կշարունակվի Ֆրանսիայի նախագահի հրավերով նախատեսվող հանդիպման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է