Գերմանական թերթն անդրադարձել է Թուրքիայի միջուկային զենքի գաղտնի ծրագրերին
Գերմանական մամուլը տեղեկություն է տարածել այն մասին, որ Թուրքիան գաղտնի կերպով կյանքի է կոչում միջուկային զենքի պատրաստման ծրագիր: Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ»-ը, հղում տալով «Die Welt» պարբերականին, գերմանական հետախուզությունը հնարավոր է հենց այդ պատճառով էր գաղտնալսումներ իրականացրել Թուրքիայում:
Հոդվածը հեղինակել է Գերմանիայի պաշտպանության նախարարության պլանավորման բաժնի նախկին աշխատակից Հանս Ռուհլեն: Վերջինիս դիտարկմամբ` ատոմային ռումբ ստեղծել կարողանալու համար անհրաժեշտ տեխնիկական գիտելիքները յուրացվել է Պակիստանում: Ըստ նշյալ հարապարակման` չպետք է պատահական համարել նաև Ռուսաստանի, Ճապոնիայի ու Ֆրանսիայի հետ Թուրքիայի համատեղ աշխատանքների իրականացումն ատոմային էներգիայի կայաններ կառուցելու համար:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը տևական ժամանակ նպատակ է հետապնդել ունենալու միջուկային զենք: Հոդվածագիրը հայտնում է, որ Էրդողանի հրահանգով դեռևս 2010 թվականին ստեղծվել է ուրանի հարստացման հաստատություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին